ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

«Նախախորհրդարանը» կոչ է անում Հիմնադիր խորհրդարան ստեղծել

«Նախախորհրդարանը» կոչ է անում Հիմնադիր խորհրդարան ստեղծել
07.04.2014 | 12:54

««Նախախորհրդարանը» հորդորում է անտեսել մեկ բաժակ ջրում փոթորիկ հիշեցնող այս աճպարարությունը և աչքի առաջ ունենալով մեր պետականությանն ու ազգի ֆիզիկական գոյությանը սպառնացող արտաքին և ներքին մարտահրավերները` ինքնակազմակերպվել և երկրում ձևավորել պետական կառավարման յուրային համակարգ»,-ասվում է «Նախախորհրդարանի» տարածած հայտարարության մեջ: Նախախորհրդարանականները համարում են, որ ՀՀ վարչապետի թափուր աթոռի շուրջ ծավալված ամենատարբեր մեկնաբանություններն ու զարգացումները ունեն «մեր ժողովրդին ճակատագրական կարևորության հարցերից շեղելու նպատակ»: Այդ իսկ պատճառով կառույցը կոչ է անում «ձևավորել իշխանության իրականացման զուգահեռաբար գործող ներկայացուցչական մարմին` Հիմնադիր խորհրդարան, սկսել դրա լեգիտիմացումը, նրա առաջնորդությամբ հեռացնել ապազգային ու հանցավոր վարչախմբին և ապահովել հայ ժողովրդի կամքի վերահաստատումը մեր երկրում»:

Դիտվել է՝ 1586

Մեկնաբանություններ